www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Գրիգորյան, Լեւոն

Ծնվել է` 03.07.1942 Երեւանում: 1965-ին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատել է “Հայֆիլմ” կինոստուդիայում որպես ռեժիսորի ասիստենտ, այնուհետեւ` որպես ռեժիսոր: 1970-ին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն ռեժիսորական դասընթացները: Բազմաթիվ հոդվածների եւ մի շարք գրքերի` հեղինակ է, այդ թվում` նվիրված Արմեն Ջիգարխանյանին եւ Սերգեյ Փարաջանովին:

Ֆիլմոգրաֆիա
1970 - Հայրենի երկիր, վավ., սցեն., ռեժ.
1970 - Քանի դեռ ազատություն ենք տենչում, վավ.
1970 - Մենանվագ, կ/մ
1972 - Մեհրաբի աղբյուրները, վավ., սցեն., ռեժ.
1975 - Իմ սիրտը լեռներում է
1976 - Եւ այնժամ դու կվերադառնաս…, սցեն.(Վ. Նեդելինի եւ Ա. Գրիգորյանի հետ), ռեժ.
1978 - Աստղային ամառ
1981 - Ձնծաղիկներ եւ էդելվեյսներ
1983 - Կարմիր ճշմարտություն, վավ.
1984 - Մենք դեռ կհանդիպենք
1986 - Սուքիաս, կ/մ
1987 - Կարանտին, կ/մ
1988 - Արամ Խաչատրյան, վավ.
1988 - Իմ հինավուրց բարեկամը, վավ., սցեն. (Կ. Զաքարյանի հետ), ռեժ.
1989 - Ընտրություններ, կ/մ
1989 - Օրենքն օրենք է, կ/մ
1989 - Արմեն Ջիգարխանյան, վավ., սցեն. (Վ. Զաքարյանի հետ)
1989 - Սերմեր, վավ., սցեն., ռեժ.
1990 - Թույլ չենք տա, կ/մ
1990 - Ողբերգության դասերը, վավ.
2004 - Օրփեոսն իջնում է դժոխք, վավ.