Անառակ որդու վերադարձը
2008 թ., “Այսօր-պլյուս”, 88 րոպե (2432 մ), գուն.:
Պրոդ./սց. հեղ./բեմ. ռեժ./մոնտ./հնչ. ձևավոր.` Ն. Մկրտչյան, Ա. Ազատյան, բեմ. օպեր.` Արտ. Խաչատրյան, հնչ. օպեր.` Ա. Սահակյան, Դ. Նագորնի, երաժշտ.` Մարեն Մարեի, կատարում է Արամ Թալալյանը, հնչյունավոր. մասնակցել են Ն. Ծատուրյանը, Ա. Դրոժենկոն, Պ. Մարգարյանը, ռեժ. աս.` Ա. Ազատյան, Շ. Թադևոսյան, Կ. Խոսրովյան, դիմ.` Ա. Այվազյան, զգ. նկ.` Ս. Տոնոյան, համակց. նկար. օպեր.` Ս. Մարտիրոսյան:
Գլխ. դերերում. Ա. Ջիգարխանյան, Միք. Ջանիբեկյան
Դերերում. Ն. Հովհաննիսյան, Կ. Ջանիբեկյան, Ա. Դեղտրիկյան, Ն. Ներսիսյան, Ա. Աբելյան, Լ. Ստեփանյան, Ռ. Սարգսյան, Մ. Հակոբյան, Լիլիթ Դալլաքյան, Լուսինե Դալլաքյան:
Դրվագներում. Կ. Շամլյան, Ա. Սարգսյան, Վ. Մկրտչյան, Ֆ. Հայրապետյան, Մ. Կարամիրզայան, Ա. Մարգարյան, Գ. Դաբաղյան, Կ. Խաչատրյան, Գ. Թագուշյան, Է. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Ս. Ղազարյան, Ա. Բաբաջանյան, Ա. Հովհաննիսյան, Լ. Վարդանյան, Ա. Գրիգորյան, Ա. Վանյան:
Անառակ որդին, հեռանալով հայրական օջախից, թափառել է օտարության մեջ, փորձել է գտնել ինչ-որ բան կյանքում, բայց դա նրան չի հաջողվել. տարիներ է կորցրել, հնարավորությունն եր բաց թողել, թշվառության մեջ հայտնվ ել, ի վերջո` զղջացել: Եվ հիմա ուզում է ամեն ինչ սկսել նորից: Բայց մերձավորները այս անգամ խոչընդոտում են նրան` որևէ հնարավորություն չտալով:
|