Սև-սպիտակ ծիածան
2006թ., «Հայֆիլմ», 187րոպե, գուն.:
Սց. հեղ./ռեժ. Խ. Չալիկյան, բեմ. օպեր. Ա. Հարությունյան, նկ. Ա. Բայանդուր, երաժշտ. Ալլան Հովհաննես, Ռոբերտ Մաք-Ֆերին «Սիսթեմ օֆ ը Դաուն», Աշոտ Ադամյան, զգ. նկ. Գ. Սարիբեկյանի, մոնտ. Ռ. Ստեփանյան Ս. Ստեփանյան, հնչ. Յու. Սայադյան, Ա. Դրոժենկո, Կ. Զաքարյան, ռեժ. Մ. Գասպարյան, ռեժ. աս. Ա. Պետրոսյան, ադմ. Ժ.Հովսեփյան, տն. Վ. Մելքոնյան:
Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Վանգելիսի համերգի տեսագրությունից:
Գլխ.դերում. Վասիլ – Ս. Դանիելյան:
Դերերում. Պոլիկտոս - Ա. Ադամյան, Ներսես - Ե. Բորիսենկո, Նվարդ - Ա. Թադևոսյան, Ֆելիքս – Վ. Մելքոնյան, Ալբինոս – Տ. Մակարյան, Սուլա - Ն. Հայկազյան, Սևերոս – Մ. Վաթինյան:
Ֆիլմ-ներկայացում: Քրիստոնեկան հավատքն ընդունած հայոց իշխան Պողիկտոսը Հռոմի կողմից մահվան է դատապարտվել (II դար), դատավճիռն ի կատար պետք է ածի կուսակալ Ֆելիքսը, որը նրա աներն է: Այս պատմության թատերական բեմադրության ստեղծման աշխատանքներում սատանան փորձության է ենթարկում բոլոր գործող անձանց` ստուգելով իրավիճակի հանդեպ նրանց պատասխանատվության աստիճանը և բացահայտելով ազգային ճակատագրերի առանձնահատկություններ:
|