Գողը
1995թ., Հայֆիլմ, 17 րոպե (472 մ), գուն:
Սց. հեղ. Ա. Քալանթարյան, Ռ. Գեւորգյանց, Գ. Կեւորկով, բեմ. ռեժ. Ռ. Գեւորգյանց, Գ. Կեւորկով, բեմ. օպեր. Յու. Բաբախանյան, հնչ. օպեր. Ա. Վանունց, մոնտ. Գ. Համալբաշյան, տն. Գ. Վարդանյան:
Դերերում. Ա. Ղազարյան, Ա. Էլբակյան:
Կատակերգություն «ակամա գողի» մասին, որը հանգամանքների բերումով է հանցագործություն կատարում: Սակայն մի գեղեցիկ օր նա հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ստիպված հազար ու մի հնարքների է դիմում` թաքցնելու համար հերթական գողության հետքերը մի բնակարանում, որի տերը իր սիրած կինն է:
|