www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Աղետ

1993թ., Հայֆիլմ, 86 րոպե, (2380 մ), գուն.:
Սց. հեղ./բեմ. ռեժ. Դ. Կեսայանց, բեմ. օպեր. Լ. Աթոյանց, Ա. Մկրտչյան, բեմ. նկ. Մ. Անտոնյան, կոմպոզ. Է. Հովհաննիսյան, Յու. Հարությունյան, հնչ. օպեր. Ա. Դրոժենկո, ռեժ. խումբ` Ան. Թադեւոսյան, Ռոմ. Ժամհարյան, Լ. Գալստյան, Ա. Աֆրիկյան, Լ. Գասպարյան, օպեր. Ա. Դավթյան, զգ. նկ. Մ. Մաքսապետյան, Թ. Իսկանդարյան, նկ. դիմ. Ն. Խաչատրյան, օպեր. աս. Բ. Թադեւոսյան, նկ. աս. Յու. Մեհրաբյան, Ա. Մուրադյան, մոնտ. Ա. Աբովյան, խմբ. Ս. Սարուխանյան, վարչ. խումբ` Կ. Պերեխոդկո, Ա. Սայենյան, Վ. Մուրադյան, տն. Վ. Աբովյան:
Դերերում. Չոմբե – Լ. Ղազարյան, Լադո – Գ. Էջոյան, Ծիտ – Ա. Մուրադյան, «Ռայկոմ» – Ս. Բլիկյան, Չոփուռ – Ռ. Ավինյան, Տիգրան – Կ. Մխոյան, Պախան – Հ. Փախանյան, միլիցիայի կապիտան – Վ. Գրիգորյան, Գուգուշ – Ռ. Ղեւոնդյան, Պախանի եղբայրը – Խ. Կիզիրյան, դերասաններ – Ջ. Ստեփանյան, Ռ. Բեկթաշյան, Ս. Փիլոյան, Թ. Իսկանդարյան, երեխաներ` Ա. Գրիգորյան, Գ. Դավթյան:
Դրվագներում. Ա. Սողոմոնյան, Ռ. Մարգարյան, Է. Կարապետյան, Ռ. Մխիթարյան, Ժ. Մովսիսյան, Ն. Ավետիսյան, Է. Մելքոնյան, Գ. Գրիգորյան, Խ. Մինասյան, Ա. Աղաբեկյան:

Յոթ կալանավոր փախել են գաղութից` երկրաշարժի հետեւանքով քարուքանդ եղած քաղաքում հարազատներին որոնելու: Փախստականներին գտնելու եւ յուրաքանչյուրին երկշաբաթյա արձակուրդի գրավոր հրամանը հանձնելու է մեկնում նաեւ գաղութի տարեց կապիտանը: Ֆիլմը մարդկային հոգիների աղետի մասին է: