Պատանդներ
1991թ., Հայֆիլմ, 89 րոպե (2474 մ), գուն., պրեմիերան` 11.10.1991թ.:
Սց. հեղ. Է. Պայազատյան (Պայազատ) (մասնակցությամբ` Կ.Զուրաբովայի եւ Վ. Սուխաչեւսկու), բեմ. ռեժ. Ս. Իսրայելյան, բեմ. օպեր. Ռ. Վաթինյան, բեմ. նկ. Ռ. Ս. Բաբայան, կոմպոզ. Մ. Իսրայելյան, հնչ. օպեր. Ի. Օրդուխանյան, ռեժ. Հ. Հակոբյան, զգ. նկ. Մ. Մաքսապետյան, նկ. դիմ. Վ. Ասատրյան, նկ. դեկ. Վ. Փանոսյան, ռեժ. աս. Մ. Գալստյան, օպեր. աս. Ա. Խաչատրյան, Կ. Կարապետյան, երգերի տեքստի հեղինակներ` Դ. Հովհաննես, Հ. Բեյլերյան, մոնտ. Ս. Վաթինյան, Ս. Գաբրիելյան, խմբ. Դ. Մուրադյան, վարչ. խումբ` Յու. Մեհրաբյան, Հ. Ասլիբեկյան, Է. Լազարյան, տն. Ս. Ուսեպյան, Գ. Նահապետյան:
Դերերում. Գեւորգ Ադամյան – Լ. Կուկուլյան, Միրզոյան – Գ. Բալյան, Անդրեյ Լուկիչ – Ի. Կաշինցեւ, Սուրեն – Տ. Ներսիսյան, Մարիամ – Կ. Սուքիասյան (Քոչարյան), Արշակ – Հ. Հարությունյան, Գայանե – Գ. Իգիթյան, Աննա – Մ. Գաբրիելյան, Լիլիթ – Վ. Զանգիեւա, Լենդրուշ – Ա. Հարությունյան, միլիցիայի մայոր – Ա. Հունանյան, Վանունց – Լ. Սարկիսով, Լեւոն – Գ. Գաբրիելյան, գուշակ – Հ. Երեմյան:
Դրվագներում. Ռ. Մանսուրյան, Պ. Միքայելյան, Շ. Համամջյան, Ջ. Բաբայան, Դ. Սմբատյան, Ա. Օրբելյան, Մ. Խեկոյան, Ա. Հակոբյան, Ա. Եդիգարյան, Վ. Մանուկյան, Ա. Մարտիրոսյան, Վ. Թադեւոսյան, Ս. Աբրահամյան, Ս. Հովհաննիսյան, Լ. Մանուկյան, Ա. Հարությունյան, Ս. Գինոսյան:
Ֆիլմի հերոսը` Գեւորգ Ադամյանը, մեծ արտոնությունների տեր ազդեցիկ մարդ է եւ ապրում է «նպատակն արդարացնում է միջոցները» կասկածելի նշանաբանով, ինչը թույլ է տալիս նրան միշտ բուրգի բարձունքին մնալ, սակայն հենց դա էլ կործանում է նրան, դժբախտություն բերում ընտանիքին:
|