Ծովափնյա արձակուրդ
1986թ., Հայֆիլմ, (ԿՀ պատվերով), 67 րոպե (1855 մ), գուն., պրեմիերան` 14.03.1987թ.:
Սց. հեղ. Վ. Զալոտուխա, Գ. Հովհաննիսյան, բեմ. ռեժ. Հ. Իսկուդարյան, Մ. Փանոսյան, բեմ. օպեր. Ա. Ղամբարյան, բեմ. նկ. Գ. Մանուկյան, կոմպոզ. Մ. Զաքարյան, Ե. Երզնկյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, օպեր. Մ. Խանամիրյան, դիմ. Ն. Խաչատրյան, ռեժ. աս. Ս. Ավետիսյան, Հ. Բաղդասարյան, օպեր. աս. Կ. Կյուրեղյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Մարտիրոսյան, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Վ. Հայկազյան, Ս. Մելքոնյան, խմբ. Հ. Բեյլերյան, Ա. Վաթյան, տն. Կ. Գալոյան:
Դերերում. Անահիտ Միհրանովնա – Մ. Լիպչենկո, Գրաժինա – Պ.Պիխլամյագի, Արամ – Ա. Մարտիրոսյան, Վահան – Վ. Մերանգուլյան, Համլետ – Վ. Մարդոյան, Ճտան – Ռ. Գազարյան, Գայանե – Ք. Հարությունյան, Հովհաննես – Ա. Նարիմանյան, Ասյա – Ա. Ալիխանովա, Խաչիկ – Ա. Ջավադյան, Լիզա – Հ. Բաղդասարյան, Կարինե – Ե. Քրմոյան, Մարինա – Հ. Զոհրաբյան, Նորիկ – Հ. Հովհաննիսյան, Վազգեն – Վ. Սահակյան, Մագդա – Ի. Մամաջանյան, Շուշան – Հ. Ամիրյան:
Դրվագներում. Ա. Սանթրոսյան, Ե. Մկրտումյան, Ժ. Մսրյան, Ռ. Ղեւոնդյան, Մ. Պողոսյան, Լ. Սարկիսով, Վ. Շկրաբակ:
Ֆիլմի հերոսները դպրոցականներն են, որոնք ծովափին անցկացրած արձակուրդների մասին շարադրություն են գրում: Ֆիլմը այդ իրադարձության վերարտադրությունն է:
|