Հող եւ ոսկի
1984թ., Հայֆիլմ, 79 րոպե (2193 մ), գուն., պրեմիերան` 09.04.1985թ., է.թ. 09.1985թ.:
Սց. հեղ. Շ. Թաթիկյան, բեմ. ռեժ. Ա. Մանարյան, Հ. Մարգարյան, բեմ. օպեր. Վ. Պետրոսյան, բեմ. նկ. Ս. Անդրանիկյան, կոմպոզ. Ս. Շաքարյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, ռեժ. Բ. Հայրապետյան, օպեր. Ա. Դավթյան, զգ. նկ. Կ. Անդրանիկյան, նկ. դիմ. Պ. Ասչյան, ռեժ. աս. Ռ. Գեւորգյան, Մ. Ավետիսյան, օպեր. աս. Ա. Հայրապետյան, Ա. Զոհրաբյան, նկ. աս. Ա. Գոգորյան, մոնտ. Ս. Ջոնյան, խմբ. Գ. Հախվերդյան, տն. Կ. Գալոյան:
Դերերում. Գեւո – Ա. Շերենց, Լիզա – Ա. Ղուկասյան, Զաբել – Ն. Աբալյան, Հակոբ – Գ. Ստամբոլցյան, Սերոժ – Կ. Երիցյան, Մարգարյան – Հ. Ազիզյան, Սանթուր – Մ. Գորգիսյան, Արամայիս – Ք. Մանարյան, Արեւհատ – Ա. Սիմոնյան, Աստղիկ – Ա. Հարությունյան, Երանյակ – Ժ. Բլբուլյան, Լուսաբեր – Ն. Չիլինգարյան, Վասյա – Ա. Օհանյան, Աշոտ – Տ. Ոսկանյան:
Դրվագներում. Ա. Հովհաննիսյան, Ա. Խոստիկյան, Մ. Գրիգորյան, Ս. Ղարագյոզյան, Ժ. Ասրյան, Մ. Նազարյան, Մ. Թումասովա, Տ. Սմոյան:
Խմբակային պատկերը 20-ականների հայկական փոքրիկ քաղաքի բնակիչների, որոնց ճակատագրում ինչպես մի կաթիլ ջրում արտացոլված է ժողովրդի պատմությունը:
|