Գոտեմարտ
1982թ., Հայֆիլմ, (ԿՀ պատվերով, ըստ Զ. Բալայանի պատմվածքների), 130 րոպե (3607 մ), գուն., պրեմիերան` 09.04.1983թ.:
Սց. հեղ. Զ. Բալայան, բեմ. ռեժ. Յու. Երզնկյան, գլխ.օպեր. Գ. Հայրապետով, բեմ. նկ. Ա. Շաքարյան, կոմպոզ. Տ. Մանսուրյան, հնչ. օպեր. Ռ. Ղազարյան, ռեժ. Ռ. Երզնկյան, Ժ. Հովսեփյան, օպեր. Մ. Խանամիրյան, Ս. Տիշկեւիչ, զգ. նկ. Շ. Գասպարյան, նկ. դիմ. Ա. Այվազյան, ռեժ. աս. Ա. Գալոյան, Ն. Պողոսյան, օպեր. աս. Ա. Դավթյան, նկ. աս. Ա. Ազատյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Մարտիրոսյան, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Ս. Վաթինյան, խմբ. Դ. Մուրադյան, տն. Կ. Գալոյան:
Դերերում. Ա. Ջիգարխանյան, Մ. Մունզուկ, Վ. Կորեշկով, Կ. Մունզուկ, Ա. Օնդար, Ն. Բեգալին:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են հեռավոր հյուսիսում: Կալանավայրից փախուստի դիմած հանցագործը անմարդաբնակ տունդրայում հանդիպում է տեղացի մի ծերունու, որը եղջերվապահների աշխատավարձն է տանում: Գոյության համար համատեղ պայքարը մահացու վտանգի պայմաններում հերոսին հոգեւոր դարձի է բերում:
|