www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Ծերունին եւ արեւը

1981թ., Հայֆիլմ, ժողովածու (ԿՀ պատվերով), 72 րոպե (2006 մ), գուն., պրեմիերան` 12.12.1981թ.:

ա. Ծերունին եւ քամին
41 րոպե (1136 մ):
Սց. հեղ. Ս. Սարուխանյան, Ա. Վահունի, բեմ. ռեժ. Ա. Վահունի, բեմ. օպեր. Ա. Միրաքյան, բեմ. նկ. Ա. Շաքարյան, կոմպոզ. Է. Միհրանյան, հնչ. օպեր. Ա. Դրոժենկո, ռեժ. Ռ. Մկրտչյան, օպեր. Կ. Կյուրեղյան, զգ. նկ. Շ. Գասպարյան, նկ. դիմ. Ա. Այվազյան, ռեժ. աս. Ս. Այվազյան, մոնտ. Ս. Գաբրիելյան, խմբ. Ն. Օհանյան, տն. Է. Բաղդասարյան:
Դերերում. Ա. Արզումանյան, Ա. Ավագյան, Գ. Մանվելյան, Ռ. Խաչիկյան, Լ. Սեւոյան, Է. Բաղդասարյան:
Դրվագներում. Հ. Երեմյան, Ռ. Ավինյան, Ռ. Դավթյան, Ա. Աղաջանյան:

Ֆիլմի տարեց հերոսը աղբատար մեքենայի վարորդ է, որը վերապրում է պատերազմական անցյալը, եւ այդ հուշերի միջոցով ասես նրա մոտ է վերադառնում զոհված որդին:

բ. Երազ
21 րոպե (585 մ):
Սց. հեղ. Ա. Մնացականյան (Ա. Տարկովսկի), բեմ. ռեժ. Ա. Ահարոնյան, բեմ. օպեր. Ա. Մելքումյան, բեմ. նկ. Ռ. Սաֆիուլին, Մ. Անտոնյան, կոմպոզ. Ա. Սմբատյան, ֆիլմի վրա աշխատել են Կ. Կուրդիյանը, Է. Հախվերդյանը, Է. Գեւորգյանը, Կ. Դումանյանը, Վ. Գալոյանը, Ս. Մարգարյանը, Ա. Համբարձումյանը, խմբ. Մ. Ստամբոլցյան, տն. Վ. Ղոչիկյան:
Գլխ. դերերում` Ն. Ղամբարյան, Տ. Մանսուրյան:

Միայնակ երիտասարդ կնոջ մեկ օրը: Կնոջ համար կյանքը երազ է, երազը` կյանք:

գ. Սիրո փոքրիկ պատմություն
10 րոպե (285 մ):
Սց. հեղ. Դ. Մուրադյան, բեմ. ռեժ. Վ. Դանիելյան, բեմ. օպեր. Մ. Շահբազյան, բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայան, կոմպոզ. Ա. Սաթյան, ռեժ. Ժ. Հովսեփյան, խմբ. Պ. Զեյթունցյան, տն. Վ. Ղոչիկյան:
Դերերում. հրաձգարանի վարիչ – Ա. Ադամյան, ուսուցիչ – Ա. Գասպարյան, աղջիկ – Ա. Թոփչյան, տղա – Ա. Մարտիրոսյան:

12-ամյա տղան սիրահարված է համադասարանցուն, սակայն աղջիկը հիացած է հրաձգարանի երիտասարդ աշխատակցով, որը դիպուկ կրակոցով մոմեր է հանգցնում: