www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Լիրիկական երթ (Կովկասյան բնապատկեր)

1981թ., Հայֆիլմ, 90 րոպե (2497 մ), գուն., պրեմիերան` 31.05.1981թ., է.թ. 07.07.1982թ.:
Սց. հեղ. Ա. Այվազյան, բեմ. ռեժ. Ա. Այվազյան, Լ. Իսահակյան, բեմ. օպեր. Գ. Ավագյան, բեմ. նկ. Գ. Թորոսյան, կոմպոզ. Տ. Մանսուրյան, հնչ. օպեր. Զ. Մուրադբեկյան, ռեժ. Է. Գեւորգյան, օպեր. Կ. Այվազյան, նկ. դիմ. Ա. Այվազյան, ռեժ. աս. Վ. Բադասյան, Հ. Բաղդասարյան, օպեր. աս. Ի. Ստեփանյան, Վ. Հակոբյան (Տեր-Հակոբյան), նկ. աս. Վ. Փանոսյան, մոնտ. Ի. Միքայելյան, խմբ. Ա. Մեխակյան, տն. Ն. Ասատրյան:
Դերերում. Մարիամիկ – Ս. Սահակյանց, Անահիտ Գեորգիեւնա – Լ. Էլիավա, Օսիկ Օսիպով – Վ. Քոչարյան, Արսեն Բեյբութով – Կ. Գրիգորյան, Փիլիպոս – Կ. Մարտիրոսյան, Ալիս – Ա. Թոփչյան, Կոստյա – Լ. Սարկիսով, Սավելի – Մ. Շիրոկով, Դավիթ – Ռ. Արոյան, Նաբի – Ռ. Ղեւոնդյան, Շպալով – Ե. Լեբեդեւ:

1918թ. քաղաքացիական պատերազմի խառն օրերին երիտասարդ, համեստ ուսուցչուհի Մարիամիկը մորաքրոջ ընկերակցությամբ ուղեւորվում է որոնելու բոլշեւիկների հետ կալանավորված իր խաղամոլ ամուսնուն: Նրա ճանապարհը երկար է, դժվար, մահացու վտանգներով լի: