Հրաժեշտ սահմանագծից անդին
1981թ., Հայֆիլմ, 93 րոպե (2563 մ), գուն.:
Սց. հեղ. Ա. Դիվանյան, Կ. Գեւորգյան, բեմ. ռեժ. Կ. Գեւորգյան, բեմ. օպեր. Ա. Յավուրյան, բեմ. նկ. Գ. Մանուկյան, կոմպոզ. Յու. Հարությունյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, ռեժ. Կ. Բորյան, ռեժ. աս. Վ. Հայրապետյան, Ռ. Գրիգորյան, Վ. Բադասյան, օպեր.աս Ս. Օրմանյան, Հ. Խաչատրյան, խմբ. Մ. Ստամբոլցյան, Ն. Օհանյան, տն. Դ. Վարժապետյան:
Դերերում. Լուսինե – Լ. Մանուկյան, Լուսինեի մայրը – Ա. Միրաքյան, Լուսինեի հայրը – Վ. Պլուզյան, Ասպետ – Լ. Հարությունյան, Ֆելո – Վ. Հարությունյան, բժիշկ – Վ. Մարտիրոսյան, Ֆելոյի հայրը – Գ. Յավուրյան:
Համալսարանի երիտասարդ ուսանողուհին խորապես ծանր է տանում սուտն ու երեսպաշտությունը, կեղծիքն ու հոգեւոր սնանկությունը: Եվ տանջող հարցերի պատասխանը փորձում է գտնել այն տղամարդկանց օգնությամբ, որոնց հետ հանդիպում է: Սակայն ոչ մեկը նրա զգացմունքները կիսելու նույն անկեղծությունն ու համարձակությունը չի ցուցաբերում:
Ֆիլմն ավարտվել է, սակայն արգելվել եւ ցուցադրման չի թույլատրվել:
|