Թռիչքն սկսվում է երկրից
1980թ., Հայֆիլմ, (ԿՀ պատվերով), 131 րոպե (3640 մ), գուն.:
Սց. հեղ. Ա. Այվազյան (Ն. Հովհաննիսյանի մասնակցությամբ), բեմ. ռեժ. Ն. Հովհաննիսյան, բեմ. օպեր. Ա. Յավուրյան, բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայան, կոմպոզ. Ա. Բաբաջանյան, հնչ. օպեր. Ի. Օրդուխանյան, ռեժ. Ռ. Խոստիկյան, օպեր. Ս. Օրմանյան, զգ. նկ. Գ. Նալչաջյան, նկ. դեկ. Մ. Մարտիրոսյան, նկ. դիմ. Ն. Խաչատրյան, ռեժ. աս. Հ. Հակոբյան, Ս. Ավետիսյան, օպեր. աս. Պ. Նազարյան, Ա. Ստեփանյան, մոնտ. Ի. Միքայելյան, խմբ. Է. Պայազատյան (Պայազատ), տն. Ս. Պետրոսյան:
Դերերում. Խոր. Աբրահամյան, Ա. Ջիգարխանյան, Լ. Հովհաննիսյան, Ա. Թոփչյան, Վ. Միրիջանյան, Ա. Մելիքջանյան, Ա. Խոստիկյան, Ա. Ջրաղացպանյան, Վ. Հակոբյան, Լ. Սարկիսով, Մ. Թումասովա, Ա. Շատախցյան, Տ. Վլասովա, Տ. Շահինյան, Ս. Սարգսյան, Ռ. Գաբրիելյան, Լ. Բատիկյան, Պ. Միքայելյան, Կ. Բուռնազյան, Մ. Պայազատյան, Ֆ. Մարտիրոսյան, Գ. Ասլանյան:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են գավառական օդանավակայանում, ուր վերադառնում է այստեղից իր ուղին սկսած եւ հիմա նշանավոր դարձած օդաչուն: Այդ փոքրիկ աշխարհում հիմա արդեն շատ բան նրան օտար է ու անհասկանալի:
|