Արարման ութերորդ օրը
1980թ., Հայֆիլմ, (Ռ. Բրեդբերիի «Մարսյան քրոնիկներ», «Ապրիլ 2026», «Երկար տարիներ» պատմվածքների մոտիվներով), 40 րոպե (1101 մ), գուն., պրեմիերան` 03.05.1980թ.:
Սց. հեղ. Ֆ. Պրիլուցկի (Գորենշտեյն), Ս. Բաբայան, բեմ. ռեժ. Ս. Բաբայան, բեմ. օպեր. Ա. Մելքումյան, բեմ. նկ. Վ. Սեդրակյան, կոմպոզ. Յու. Հարությունյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, ռեժ. Վ. Պապոյան, Ֆիլմի վրա աշխատել են` Ս. Ֆրեզ, Կ. Ալեքսեեւա, Պ. Դնոյան, Ա. Մկրտչյան, Ռ. Բարեղամյան, Տ. Սարիբեկյան, մոնտ. Կ. Առաքելյան, խմբ. Ն. Օհանյան, տն. Ս. Մելքոնյան, գեղ.ղեկ. Ն. Միխալկով:
Դերերում. Ամոս – Ա. Տրիշկին, Լուկա – Վ. Քոչարյան, Ամոսի կինը – Ե. Կրասնոշչյոկովա, Ամոսի դուստրերը – Ն. Բալուշկովա, Ն. Ասլանյան, ինչպես նաեւ` Յու. Բոգատիրյով, Ա. Տեր-Գրիգորյան:
Ընտանիքի բոլոր անդամներին կորցրած հերոսը փորձում է նրանց փոխարինել բիոռոբոտներով: Սակայն միեւնույն է, հոգին տեղ չունի այդ մարմիններում:
|