Մեր պապերի քայլերգը
1980թ., Հայֆիլմ, (Վ. Արամյանի պատմըվածքի մոտիվներով), 74 րոպե (2048 մ), գուն., պրեմիերան` 07.02.1981թ., է.թ. 03.1981թ.:
Սց. հեղ./բեմ. ռեժ. Դ. Կեսայանց, բեմ. օպեր. Ռ. Վաթինյան, բեմ. նկ. Մ. Անտոնյան, կոմպոզ. Յու. Հարությունյան, հնչ. օպեր. Ա. Դրոժենկո, ռեժ. Ռոմ. Ժամհարյան, օպեր. Հ. Հովհաննիսյան, զգ. նկ. Ս. Բեժանյան, նկ. դեկ. Մ. Մաքսապետյան, նկ. դիմ. Պ. Ասչյան, Թ. Մարգարյան, ռեժ. աս. Ժ. Բարսոյան, Հ. Կարապետյան, օպեր. աս. Ա. Ստեփանյան, Գ. Խոշաբաեւ (Խաչատրյան), նկ. աս. Մ. Փուրթոյան, Վ. Փանոսյան, մոնտ. Ս. Ջոնյան, խմբ. Ն. Օհանյան, Ս. Սարուխանյան, վարչ. խումբ` Ջ. Առաքելյան, Ա. Բախչաջյան, տն. Ք. Ղուկասյան:
Գլխ. դերերում. միլիցիոներ Արշո – Արշակ Օհանյան, Սոֆիկ – Էլեոնորա Միկոյան (Չերեպանովա), Վարսո – Թ. Հովհաննիսյան, Փանոս – Տիգրան Մխիթարյան, Ազատ – Հ. Կոստանյան, Հայրապետ – Ա. Սանթրոսյան, Մանուշակ – Մարգարիտ Կարապետյան, Օնիկ – Գեղամ Հարությունյան, Պիպիզնակ - Գառնիկ Կարապետյան, Կարաբալա - Ա. Շերենց:
Դերերում. Ա. Գյոդակյան, Ս. Դավթյան, Ա. Ներսիսյան, Կ. Մկրտչյան, Վ. Խարյուտչենկո, Հ. Բադալյան, Լ. Ալվարյան, Վ. Ստեփանյան, Ս. Աջաբխանյան, Լ. Մարտիրոսյան, Բ. Պեպանյան, Հ. Հակոբյան, Գ. Ավագյան, Ժ.Պետրոսյան, Լ. Թադեւոսյան, Թ. Թորոսյան, Ա. Լազարյան, Ռ. Մկրտչյան, Հ. Թոխաթյան, Ս. Հովհաննիսյան, Ս. Կիրակոսյան, Մ. Սահակյան, Մ. Գալոյան, Ա. Քոչինյան, Ս. Ալեքսանյան, Կ. Մարտիրոսյան:
Դրվագներում. Յա.Ստրիմայնիս, Ա. Ավետիսյան, Լ. Մանուկյան, Կ. Եղիազարյան:
Գավառական քաղաքում հաստատված նոր խորհրդային իշխանությունների հետ նաեւ նոր կյանք է սկսվում, եւ տրանսպորտի տեսակը` ավտոմեքենան, նույնպես ալեկոծություն է առաջացնում քաղաքի խաղաղ, ճահճացած կյանքում:
|