Բոլոր տարիքն են սիրուն ենթակա
1980թ., Հայֆիլմ, ժողովածու (ԿՀ պատվերով), 66 րոպե (1827 մ), գուն., պրեմիերան` 25.04.1981թ.:
ա. Մոր տունը
(ըստ Վ. Պետրոսյանի պատմվածքի), 28 րոպե (776 մ):
Սց. հեղ./բեմ. ռեժ. Գ. Մելքոնյան, բեմ. օպեր. Մ. Վարդանով, բեմ. նկ. Լ. Գեւորգյան, կոմպոզ. Ա. Բոյամյան, հնչ. օպեր. Ա. Դրոժենկո, ռեժ. Ռ. Մկրտչյան, ռեժ. աս. Ժ. Բարսոյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, խմբ. Դ. Մուրադյան, տն. Ն. Ասատրյան:
Դերերում. Ն. Շիրվանյան, Է. Պետրոսյան, Թ. Հովհաննիսյան, Ռ. Մկրտչյան, Մ. Կոստանյան, Ռ. Եսայան:
Երկար ժամանակ մորը չայցելած քաղաքաբնակ որդին հարազատ գյուղ է վերադառնում, բայց չի կարողանում տեսնվել մոր հետ, քանի որ նրա օգնության կարիքը շատերն են զգում, եւ նա մի տեղում երկար մնալ չի կարող:
բ. Մեր բակի աստղերը
20 րոպե (545 մ):
Սց. հեղ. Հ. Մալյան, բեմ. ռեժ. Վ. Դանիելյան, բեմ. օպեր. Ա. Միրաքյան, բեմ. նկ. Մ. Առաքելյան, կոմպոզ. Ա. Սաթյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, խմբ. Դ. Մուրադյան, տն. Ն. Ասատրյան:
Տեքստը կարդում է Խոր. Աբրահամյանը:
Դերերում. Երեւանի դպրոցականներ:
Մանկական ֆիլմ մի բակի ֆուտբոլային թիմի մասին, որին ոգեւորում է տղաների հավատարիմ ընկերուհին:
գ. Այդքան սպասված օրը
(Դ. Պարկերի պատմվածքի մոտիվներով), 18 րոպե (506 մ):
Սց. հեղ. Ա. Վերդյան, Վ. Գրիգորյան, բեմ. ռեժ. Էդ. Մարտիրոսյան, բեմ. օպեր. Մ. Շահբազյան, բեմ. նկ. Ֆ. Եղիազարյան, կոմպոզ. Հ. Մելիքյան, հնչ. օպեր. Թ. Կուրդիյան, զգ.նկ. Կ. Անդրանիկյան, նկ. դիմ. Թ. Մարգարյան, ռեժ. աս. Ա. Թադեւոսյան, Հ. Հակոբյան, օպեր. աս. Կ. Կյուրեղյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Մարտիրոսյան, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, խմբ. Դ. Մուրադյան, տն. Ն. Ասատրյան:
Դերերում. Վ. Գեւորգյան, Կ. Ջանգիրյան:
Սիրո փորձություններին դիմանալու մասին: Երկրաբան ամուսինը երկար բացակայությունից հետո վերադառնում է տուն, բայց նույն օրը նրան նոր գործուղման են ուղարկում:
|