Ապրեցեք երկար
1979թ., Հայֆիլմ, 96 րոպե (2650 մ), գուն., պրեմիերան` 02.10.1979թ., է.թ. 08.1980թ.:
Սց. հեղ. Շ. Թաթիկյան, Ֆ. Դովլաթյան, բեմ. ռեժ. Ֆ. Դովլաթյան, բեմ. օպեր. Ա. Յավուրյան, բեմ. նկ. Ռ. Ս. Բաբայան, կոմպոզ. Մ. Վարդազարյան, հնչ. օպեր. Ի. Օրդուխանյան, ռեժ. Լ. Դավթյան, օպեր. Ս. Օրմանյան, զգ. նկ. Գ. Իսայան, նկ. դիմ. Պ. Ասչյան, ռեժ. աս. Ա. Մախմուրյան, Վ. Հայրապետյան, Ժ. Բարսոյան, օպեր. աս. Պ. Նազարյան, Ա. Դավթյան, նկ. աս. Գ. Մովսիսյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ն. Շաբաեւ, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, խմբ. Է. Պայազատյան (Պայազատ), տն. Ա. Ակոպով:
Դերերում. Բարոյան – Ա. Ջիգարխանյան, Վիկտորիա – Վ. Գեւորգյան, Սիմոն – Հ. Վանյան, Կիմ – Մ. Դովլաթյան, Դոնարա – Գ. Սարգսյան, Ազնիվ – Թ. Հովհաննիսյան, Սիսակյան – Խոր. Աբրահամյան, Բենիկ – Ն. Հովհաննիսյան, Լյուսյա – Գ. Խաչիկյան:
Ֆիլմի հերոսուհին` Վիկտորիան, իմանալով, որ մահացու հիվանդ է, փորձում է կարգավորել հնգամյա դստեր ապագան, որին նա մեծացրել է միայնակ: Ամուսինը ստորաբար չի կամենում ճանաչել աղջկան: Մոր մահվանից հետո նրա խնամքը ստանձնում է պապը` հերոսուհու նախկին սկեսրայրը:
|