www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Ամենալավ մարդը

1979թ., Հայֆիլմ, ժողովածու (ԿՀ պատվերով), 71 րոպե (1967 մ), գուն., պրեմիերան` 03.06.1979ք.:

ա. Աշխարհը հայելու մեջ

(Գ. Քեշիշյանի պատմվածքի մոտիվներով) 21րոպե (575մ):
Սց. հեղ. Կ. Կաֆիեւա, Վ. Դանիելյան, բեմ. ռեժ. Վ. Դանիելյան, բեմ. օպեր. Ա. Միրաքյան, բեմ. նկ. Մ. Անտոնյան, կոմպոզ. Դ. Ազարյան, հնչ. օպեր. Ի. Օրդուխանյան, խմբ. Դ. Մուրադյան, տն. Մ. Փիլոյան:
Գլխ. դերերում. տաքսու վարորդ – Հ. Ալավերդյան, ուղեւորներ – Գ. Խաչիկյան, Ա. Փոստիջյան:

Տաքսու վարորդի մեկ օրվա մասին: Մարդ, որը պատրաստ է կիսել իր ուղեւորների հոգսերը:

բ. Այցելություն
(Գ. Քեշիշյանի պատմվածքի մոտիվներով) 20 րոպե (570 մ):
Սց. հեղ. Ա. Վերդյան, բեմ. ռեժ. Հ. Իսկուդարյան, բեմ. օպեր. Գ. Հայրապետով, բեմ. նկ. Լ. Գեւորգյան, կոմպոզ. Հ. Մելիքյան, հնչ. օպեր. Ա. Դրոժենկո, մոնտ. Ի. Միքայելյան, խմբ. Դ. Մուրադյան, տն. Ն. Ասատրյան:
Դերերում. Մ. Քեչողլյան, Ա. Պապյան:

Նորապսակները մեկնում են հեռավոր գյուղ` ծեր ծնողներին այցելության:

գ. Վերադարձի ուղին
(Մ. Սլուցկիսի պատմվածքի մոտիվներով) 30 րոպե (822 մ):
Սց. հեղ. Վ. Մելիքսեթյան, բեմ. ռեժ. Ռ. Գեւորգյանց, բեմ. օպեր. Յու. Բաբախանյան, բեմ. նկ. Ա. Շաքարյան, կոմպոզ. Ա. Սաթյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, խմբ. Դ. Մուրադյան, տն. Ռ. Պողոսյան:
Դերերում. Կ. Արմենյան, Ռ. Մակարյան, Կ. Ջանիբեկյան:

Միմյանց օտարացած ամուսինները քաղաք տանող ճանապարհին հարկադրաբար հանգրվանում են մի ծերուկի հարկի տակ: Եվ այդ գիշերը նրանց է վերադարձնում իրար հանդեպ ունեցած երբեմնի զգացմունքը: