Խոհարարները եկել են մրցույթի
1977թ., Հայֆիլմ (ԿՀ պատվերով), 76 րոպե (2092 մ), գուն.:
Սց. հեղ. Ե. Մանարյան, Ն. Հովհաննիսյան, (Լ. Ռիբակի մասնակցությամբ), բեմ. ռեժ. Ն. Հովհաննիսյան, բեմ. օպեր. Ռ. Վաթինյան, բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայան, կոմպոզ. Ա. Բաբաջանյան, հնչ. օպեր. Ռ. Ղազարյան, ռեժ. Ն. Գրոյսման, օպեր. Հ. Հովհաննիսյան, զգ. նկ. Ա. Ռուսակով, նկ. դիմ. Գ. Պրիգոժինա, ռեժ. աս. Ռ. Սարգսյան, Մ. Գուլոյան, օպեր. աս. Գ. Կտոյան, Ա. Քալանթար, երգերի տեքստի հեղինակ` Ա. Դեմենտեւ, բալետմեյստեր` Ե. Գաբրիելովա, մոնտ. Ի. Միքայելյան, խմբ. Է. Պայազատյան (Պայազատ), տն. Լ. Մուրադյան, դաշնամուրի մենանվագը կատարում է Ա. Բաբաջանյանը, երգում է Ի. Կոբզոնը:
Դերերում. Համո – Ա. Ջիգարխանյան, Երվանդ – Ե. Մանարյան, Թաթուլ – Ս. Հարությունյան, Նատաշա – Ե. Սիմոնովա, Վոլոդյա – Բ.Շչերբակով, Կլավդիա Իվանովնա – Ի. Մուրզաեւա, Վլադիմիր Կոնստանտինովիչ – Վ. Բասով, Ստեֆանե – Ա. Բաբաջանյան, Վասիլի Վասիլեւիչ – Ե.Պետրով:
Դրվագներում. Պ.Շաքարյան, Ա. Գոլիկ, Վ. Բրիլեեւ, Ն. Լիխաչեւ, Ն. Գիցերոտ, Լ. Կրոնբերգ, Վ. Գաստինսկի, Տ. Վլասովա, Լ. Բատիկյան, Ե. Կրավցեւ, Ս. Դմոխովսկայա:
Մոսկվայի խոհարարների մրցույթին մասնակցում են նաեւ Երեւանից ժամանած խոհարարները: Սակայն մի շարք ծիծաղելի թյուրիմացությունների պատճառով նրանք ձեռքից բաց են թողնում գլխավոր մրցանակը:
|