Ճանապարհին
1976թ., «Երեւան» ՀՖՍ (ըստ Յու. Նագիբինի «Մարդը եւ ճանապարհը» վիպակի), 37 րոպե (1020 մ), սեւ/սպ.:
Սց. հեղ. Մ. Մնացականյան, բեմ. ռեժ. Հ. Հախվերդյան, բեմ. օպեր. Ս. Մարտիրոսյան, բեմ. նկ. Մ. Գիզգիզյան, կոմպոզ. Տ. Մանսուրյան, հնչ. օպեր. Հ. Հակոբյան, մոնտ. Ա. Պողոսյան, տն. Ռ. Ներսիսյան:
Գլխ. դերերում. Գ. Մանուկյան, Կ. Սուքիասյան:
Ֆիլմի հերոսը, բեռնատարի սակավախոս վարորդը, ինքն իր համար անսպասելի անկեղծանում է պատահական ուղեկցուհու առաջ, սակայն երիտասարդ կինը նրա խոստովանանքը թողնում է անարձագանք:
|