Բաղդասարը բաժանվում է կնոջից
1976թ., Հայֆիլմ (Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսի մոտիվներով), 67 րոպե (1854 մ), գուն., պրեմիերան` 16.04.1977թ., է.թ. 05.06.1978թ.:
Սց. հեղ. Ա. Այվազյան, բեմ. ռեժ. Գ. Մելիք-Ավագյան, բեմ. օպեր. Մ. Շահբազյան (Մ. Օսեպյանի մասնակցությամբ), բեմ. նկ. Ա. Շաքարյան (Է. Խարազյանի մասնակցությամբ), կոմպոզ. Ա. Բաբաջանյան, Մ. Մավիսակալյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, ռեժ. Ռ. Նազարյան, օպեր. Մ. Խանամիրյան, զգ. նկ. Գ. Նալչաջյան, նկ. դիմ. Պ. Ասչյան, Վ. Ասատրյան, ռեժ. աս. Ժ. Հովսեփյան, Ռ. Խոստիկյան, օպեր. աս. Ս. Սարգսյան, Կ. Կյուրեղյան, նկ. աս. Մ. Բաղդասարյան, Մ. Մաքսապետյան, երգերի տեքստը` Ա. Սահակյանի, պարերի բեմադրությունը` Վ. Խանամիրյանի, մոնտ. Վ. Հայկազյան, խմբ. Տ. Դաշտենց, երաժշտ. խմբ. Յու. Հարությունյան, տն. Գ. Կարապետյան:
Դերերում. Բաղդասար – Ֆ.(Մ.) Մկրտչյան, Անուշ – Լ. Վարդանյան, Կիպար – Ա. Խաչատրյան, Օգսեն – Ռ. Քոթանջյան, Սալոմե – Ա. Թոփչյան, դատավորներ – Կ. Ջանիբեկյան, Է. Էլբակյան, Ս. Հարությունյան.
Երգում են Զ. Տոնիկյանը, Է. Մակարյանը, Ա. Բաբաջանյանը, Գ. Մինասյանը, Մ. Մկրտչյանը, Հայկական խմբերգային ընկերության վոկալ համույթը:
Պարում են Հայաստանի պարի պետական անսամբլի եւ Ա. Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի մենակատարները: Երաժշտությունը կատարում են ԽՍՀՄ Պետկինոյի նվագախումբը եւ Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային նվագախումբը, դիրիժոր` Մ. Մավիսակալյան:
Թե ինչպես Բաղդասարը, իմանալով կնոջ դավաճանության մասին, փորձում է բաժանվել նրանից: Բայց միջավայրի կեղծավոր եւ երկերեսանի մարդիկ այնպիսի վիճակի մեջ են դնում նրան, որ ինքն է ստիպված հեռանում սեփական տնից: Գործողությունները ծավալվում են դարասկզբին Պոլսում:
|