Օգոստոս
1976թ., Հայֆիլմ, (ԿՀ պատվերով, Հ. Մաթեւոսյանի պատմվածքների մոտիվներով), 75 րոպե (2066 մ), գուն., պրեմիերան` 05.05.1979թ.:
Սց. հեղ. Է. Տրոպինին, բեմ. ռեժ. Կ. Գեւորգյան, բեմ. օպեր. Ռ. Վաթինյան, բեմ. նկ. Ռ. Ս. Բաբայան, կոմպոզ. Յու. Հարությունյան, հնչ. օպեր. Վ. Չափարյան, օպեր. Հ. Հովհաննիսյան, Կ. Այվազյան, ռեժ. աս. Կ. Բորյան, մոնտ. Լ. Երյոմենկո, խմբ. Մ. Ստամբոլցյան, տն. Վ. Բադալյան, Վ. Ղոչիկյան:
Դերերում. Արայիկ – Գ. Գեղամյան, Հրանտ – Ռ. Նիկողոսյան, Գիքոր – Ք. Բարսեղյան, մայր – Ն. Մչեդլիձե, միլիցիոներ – Ռ. Սարոյան, Անդո – Շ. Ղազարյան, կայարանապետ – Ա. Շերենց:
Սովորական հանդարտ կյանքով է ապրում հայկական լեռնային գյուղը: Բայց արտաքին հանդարտության ներքո ողբերգություն եւ զավեշտ, տխրություն եւ ուրախություն կա: Ֆիլմի հերոսը, որն այդ գյուղի զավակն է, դժվարին ուղի է անցնում ակունքներին վերադառնալու համար:
|