Այս կանաչ, կարմիր աշխարհը
1975թ., Հայֆիլմ (Ա. Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով), 65 րոպե (1829 մ), գուն., պրեմիերան` 20.12.1975թ., է.թ. 06.06.1977թ.:
Սց. հեղ. Հ. Մաթեւոսյան, բեմ. ռեժ. Յու. Երզնկյան, գլխ. օպեր. Ռ. Վաթինյան, բեմ. նկ. Մ. Ավետիսյան, Վ. Վարդանյան, կոմպոզ. Տ. Մանսուրյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, ռեժ. Է. Մարտիրոսյան, օպեր. Ռ. Մուրադյան, զգ. նկ. Գ. Մանուկյան, նկ. դիմ. Խ. Զահալյան, ռեժ. աս. Լ. Երզնկյան, Վ. Սակկիլարի, Ա. Թադեւոսյան, Ժ. Հովսեփյան, օպեր. աս. Հ. Հովհաննիսյան, Շ. Վարդանյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Մարտիրոսյան, նկ. Հ. Հովհան-նիսյան, մոնտ. Ի. Միքայելյան, Ս. Վաթինյան, խմբ. Տ. Դաշտենց, տն. Վ. Ղոչիկյան:
Դերերում. Սոնա – Մ. Ցխովրեբովա, Դիլան – Հ. Ազիզյան, Ս. Սարգսյան, Գ. Մանուկյան, երեխաներ` Կ. Կարապետյան, Ս. Գրիգորյան:
Դրվագներում. Գ. Նովենց, Մ. Մուրադյան, Մ. Մկրտումյան, Վ. Միրիջանյան, Ռ. Միսկարյան, Հ. Հայրապետյան:
Դիլանի եւ Սոնայի սերը ողբերգական վախճան է ունենում: Սոնային ամուսնացնում են հարուստ տղայի հետ: Դիլանը նախ այս, ապա Սոնայի մահվան կսկիծն է ապրում:
|