Շեկ ինքնաթիռ
1975թ., Հայֆիլմ, 67 րոպե (1859 մ), գուն., պրեմիերան` 13.05.1976թ., ց.ա.25.05.1976թ., է.թ. 01.1977թ.:
Սց. հեղ. Ա. Աղաբաբով, բեմ. ռեժ. Ա. Աղաբաբով, Ա. Հայրապետյան, բեմ. օպեր. Ռ. Վաթինյան, բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Ի. Օրդուխանյան, ռեժ. Հ. Իսկուդարյան, օպեր. Ռ. Մուրադյան, զգ. նկ. Լ. Գեւորգյան, նկ. դեկ. Ս. Համբարձումյան, նկ. դիմ. Խ. Զահալյան, ռեժ. աս. Ն. Աբգարյան, օպեր. աս. Հ. Հովհաննիսյան, Շ. Վարդանյան, մոնտ. Հ. Մելքոնյան, խմբ. Ն. Օհանյան, տն. Վ. Բադալյան:
Դերերում. Զաքար – Կ. Ջանիբեկյան, Նարա – Լ. Վարդանյան, Իյա – Ս. Պերելադովա, Սաքո – Ա. Գյոդակյան:
Դրվագներում. Վ. Մսրյան, Ռ. Վարդանյան, Ա. Պապյան, Ա. Ղազարյան, Մ. Աբուսեֆյան, Ք. Բարսեղյան, Ա. Հովհաննիսյան, Վ. Հակոբյան:
Հաջողակ թղթակից Զաքարը պատահաբար հանդիպում է զարմանալի շիկահեր մի աղջկա եւ ամբողջ օրը նրա հետ անցկացնում: Աղջիկն ինչպես հայտնվել, այդպես էլ հանկարծակի անհետանում է` հերոսի հոգում անջնջելի հետք թողնելով:
|