Այստեղ, այս խաչմերուկում
1974թ., Հայֆիլմ, 87 րոպե (2374 մ), սեւ/սպ., պրեմիերան` 19.11.1975թ., է.թ. 29.03.1976թ.:
Սց. հեղ. Մ. Մնացականյան (Կ. Գեւորգյանի մասնակցությամբ), բեմ. ռեժ. Կ. Գեւորգյան, բեմ. օպեր. Ա. Յավուրյան, բեմ. նկ. Հ. Կարապետյան, կոմպոզ. Տ. Մանսուրյան, հնչ. օպեր. Վ. Չափարյան, ռեժ. Ռոմ. Ժամհարյան, օպեր. Մ. Խանամիրյան, զգ. նկ. Գ. Նալչաջյան, նկ. դիմ. Պ. Ասչյան, ռեժ. աս. Ա. Ահարոնյան, Լ. Դավթյան, օպեր. աս. Ս. Սարգսյան, համակց. նկարահանումներ` օպեր. Գ. Հայրապետով, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, խմբ. Մ. Ստամբոլցյան, տն. Յու. Մարտիրոսյան, գեղ. ղեկ. Լ. Տրաուբերգ:
Դերերում. Մուկուչ – Ա. Շերենց, Պետրոս – Ռ. Սարոյան, Կարո – Ֆ. Ասատրյան, Անդրանիկ – Գ. Սարաֆյան, Նինա – Ե. Դեմիդենկո, Շավարշ – Ա. Հայրապետյան,Պրոֆեսոր – Ա. Վրույր, Մուկուչի կինը – Վ. Միրիջանյան, Անդրանիկի մայրը – Գ. Նովենց:
Դրվագներում. Վ. Միրզոյան, Ա. Սանթրոսյան, Ա. Մեքինյան:
Երեւանի նոր թաղամասերից մեկում փողոց կառուցող հինգ բանվորներ, որոնք տարբեր բնավորություն ու ճակատագիր ունեն, յուրովի են ընկալում ու քննում կյանքի բարդ փոխհարաբերությունները:
|