www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Մոռացված հեքիաթների կիրճը

1974թ., Հայֆիլմ, (Ս. Խանզադյանի «Այրված տունը» պատմվածքի մոտիվներով), 79 րոպե (2191 մ), գուն., է.թ. 13.01.1975թ.:
Սց. հեղ. Ա. Աղաբաբով, Է. Քեոսայան, բեմ. ռեժ. Է. Քեոսայան, բեմ. օպեր. Վ. Իլյին, բեմ. նկ. Ռ. Ս. Բաբայան, կոմպոզ. Ռ. Ամիրխանյան, հնչ. օպեր. Է. Վանունց, ռեժ. Ժ. Հունանյան, օպեր. Ա. Սյագին, զգ. նկ. Կ. Անդրանիկյան, նկ. դիմ. Լ. Առաքելյան, ռեժ. աս. Ա. Գեւորգյան, օպեր. աս. Գ. Մելքոնյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, տն. Ռ. Ջանազյան:
Դերերում. Ազարիա – Ա. Ջիգարխանյան, Արփեն – Լ. Գեւորգյան, Միհրան – Ա. Խաչատրյան:
Դրվագներում. Ս. Փոթիկյան, Վ. Մարգունի, Ա. Բագրատունի, Ս. Սարգսյան:

Հայրենի բնաշխարհը, ընտանիքի անդորրն ու սերը անարատ պահելու համար Ազարիան համագյուղացիների պես չի լքում լեռների մեջ ծվարած գյուղը եւ նոր բնակավայրում հաստատվելու առաջարկը մերժում է: Սակայն սիրելի կնոջ հետ հովվերգական կյանքով ապրելու նրա երազանքը փշրվում է… Երկրաբանների խմբի հետազոտական փորձարկումները ոչ միայն բնության, այլեւ նրա ընտանիքի ներդաշնակությունն են խախտում: