Ժայռը
1973թ., Հայֆիլմ, (Վ. Փափազյանի համանուն պիեսի էկրանավորումը), 95 րոպե (2607 մ), սեւ/սպ., է.թ. 21.04 1975թ.:
Սց. հեղ. Վ. Աճեմյան, Ա. Հայրապետյան, Ս. Ռիզաեւ, բեմ. ռեժ. Վ. Աճեմյան, Ա. Հայրապետյան, գլխ.օպեր. Ս. Իսրայելյան, բեմ. նկ. Հ. Մեքինյան, Մ. Առաքելյան, կոմպոզ. Ա. Աճեմյան, հնչ. օպեր. Վ. Չափարյան, ռեժ. Ն. Ծատուրյան, մոնտ. Վ. Միսակյան, տն. Ս. Պետրոսյան:
Դերերում. Գրիգոր աղա – Գ. Ջանիբեկյան, Սահակ աղա – Հ. Ավագյան, Հոռոմսիմ – Մ. Պարոնիկյան, Ալեքսանդր – Ա. Խաչատրյան, Մարգարիտ – Ժ. Ավետիսյան, Մատվեյ Եգորիչ – Մ. Կոստանյան, Սաթենիկ – Վ. Միրիջանյան, Թերեզա – Ա. Թումանյան, Բաղդասար ամի – Վ. Մարգունի, Զաքար – Գ. Ասլանյան, Մարգար – Վ. Բագրատունի, Արշակ – Հ. Ֆոդուլյան, Սերոբ – Վ. Հակոբյան, Հայրապետ – Սոս Սարգսյան, Գալուստ – Ա. Ջրաղացպանյան, Մարկոս – Հ. Հայրապետյան:
Դրվագներում. Ա. Բագրատունի, Ա. Խոստիկյան, Ս. Աջաբխանյան, Թ. Դիլաքյան:
Դեպքերը ծավալվում են դարասկզբին հայկական փոքրիկ գյուղում, որտեղ բախվում են մեծահարուստ Գրիգոր աղայի եւ դեմոկրատական հայացքների տեր Ալեքսանդրի տեսակետները: Վերջինս գյուղացիների իրավունքը պաշտպանելու իր դիրքերը չի զիջում: Անգամ Գրիգոր աղայի աղջկա հանդեպ ունեցած սերը չի կարող ստիպել Ալեքսանդրին հրաժարվել սեփական համոզմունքներից, որոնց համար նրան աքսոր է սպասվում:
|