Ձախորդ Փանոսը
1969թ., Եր.ՀՍ «Երեւան» (ըստ Հ. Թումանյանի համանուն հեքիաթի), 28 րոպե (760 մ), գուն.:
Սց. հեղ. Ժ. Հարությունյան, բեմ. ռեժ. Ն. Հովհաննիսյան, բեմ. օպեր. Վ. Պապյան, կոմպոզ. Գ. Հովունց, բեմ. նկ. Ռ. Ս. Բաբայան, հնչ. օպեր. Ի. Օրդուխանյան, տն. Գ. Մկրտչյան:
Գլխ. դերերում. Փանոս – Մ. Ղարագյոզյան, Փանոսի կինը – Մ. Համամջյան, համագյուղացիներ – Գ. Ստամբոլցյան, Ս. Հարությունյան:
Այն ամենը, ինչ ձեռնարկում է խեղճ Փանոսը, իր դեմ է շուռ գալիս: Դրա համար էլ ձախորդ մականունն է ստանում:
|