www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Տապը

1968թ., Հայֆիլմ, (ըստ Բ.Կրոնինի համանուն պատմվածքի), 28 րոպե (776 մ), սեւ/սպ.:
Սց. հեղ./բեմ. ռեժ. Հ. Մարգարյան, բեմ. օպեր. Կ. Մեսյան, բեմ. նկ. Ս. Անդրանիկյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, տն. Կ. Հովհաննիսյան:
Դերերում. Ի. Ասատրյան, Վ. Պոլյակով, Ս. Պողոսյան:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ավստրալիայի մի ագարակում: Ագարակի բնակիչների` մի կնոջ եւ երկու տղամարդու գերլարված փոխհարաբերությունները նման են բերքի ոչնչացմանը սպառնացող անողոք երաշտի: Եվ երբ անխուսափելի է թվում փորձանքը, բնությունը հողի ու մարդկանց վրա լիառատ անձրեւ է թափում: