Մսյո Ժակը և ուրիշները
1964թ., Հայֆիլմ, 96 րոպե (2624 մ), սեւ/սպ., է.թ. 11.04.1966թ.:
ա. Քաղաքավարության վնասները
(Հ. Պարոնյանի համանուն ստեղծագործության էկրանավորումը):
Սց. հեղ./բեմ. ռեժ. Հ. Ղափլանյան, բեմ. օպեր. Ժ. Վարդանյան, բեմ. նկ. Ս. Անդրանիկյան, կոմպոզ. Գ. Հախինյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, ռեժ. Ա. Հայրապետյան, մոնտ. Ռ. Երանյան, խմբ. Ա. Արաքսմանյան, տն. Գ. Կարապետյան:
Դերերում. Պապիկ աղա – Գ. Մուշեղյան, Նոյեմի – Ա. Նշանյան, Միհրան-էֆենդի – Վ. Փափազյան, Թագուհի – Թ. Դեմուրյան, Միլիտոս աղա – Ս. Քոչարյան, Թորոս աղա – Ա. Ավետիսյան, Համբարձում աղա – Պ. Սանթրոսյան, Փայլակ աղա – Գ. Ստամբոլցյան, մսյո Բարդուղ – Բ. Ներսիսյան:
Թե ինչպիսի անհանգստություն են պատճառում հերոսին նոր գնված նորաձեւ կոշիկները, բայց նա, քաղաքավարությանը զոհ գնալով, կրում է բոլոր տանջանքները:
բ. Կեղծ լրտեսը
(Եր.Օտյանի համանուն նովելի մոտիվներով):
Սց. հեղ. Ս. Ռիզաեւ, բեմ. ռեժ. Հ. Մալյան, բեմ. օպեր. Ս. Իսրայելյան, բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայան, կոմպոզ. Է. Բաղդասարյան, հնչ. օպեր. Զ. Մուրադբեկյան, ռեժ. Ռ. Մարտիրոսյան, տն. Կ. Հովհաննիսյան:
Դերերում. մսյո Ժակ – Վ. Թաթոսով, Պողոս էֆենդի – Վ. Մարգունի, Զարուհի – Վ. Վարդերեսյան, Հուսեփիկ աղա – Ա. Կոթիկյան, Մարկոս էֆենդի – Թ. Սարյան, Սարգիս էֆենդի – Մ. Ղարագյոզյան, Թորգոմ էֆենդի – Ա. Ջրաղացպանյան, Կարապետ էֆենդի – Խ. Նազարեթյան, Շուշիկ – Մ. Համամջյան, Սաթեն – Մ. Ասոյան:
Ֆիլմի հերոսի` լրտես լինելու մասին լուրերը տարածվելուց հետո շրջապատի մարդիկ թիկունքից պախարակում են, իսկ տեսնելիս` շողոքորթում, քծնում նրան:
գ. Տերտերին ուխտը
(Լ. Բաշալյանի համանուն նովելի մոտիվներով):
Սց. հեղ. Լ. Ղարագյոզյան, բեմ. ռեժ. Հ. Մարգարյան, բեմ. օպեր. Կ. Մեսյան, բեմ. նկ. Խ. Եսայան, կոմպոզ. Գ. Արմենյան, հնչ. օպեր. Է. Վանունց, ռեժ. Գ. Հարությունյան, խմբ. Վ. Մելիքսեթյան, տն. Վ. Ղոչիկյան:
Դերերում. Հակոբ – Գ. Մանուկյան, Շլդո – Ա. Քաջվորյան, քահանա – Սոս Սարգսյան, եպիսկոպոս – Ա. Կվանտալիանի, Սողոմե – Վ. Միրիջանյան, Թորոս – Ա. Խոստիկյան:
Հայրենի գյուղում տերտեր օծված որսորդը ուխտ է անում երբեք որս չանել, սակայն ուխտը դրժելով` այդուհանդերձ, շարունակում է ծառայել եկեղեցուն:
|