www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Լուսաբացից առաջ

1961թ., Հայֆիլմ, (ըստ Ա. Բակունցի «Խոնարհ աղջիկը», «Նամակ ռուսաց թագավորին», «Օրանջիա», «Սպիտակ ձին» նովելների), 90 րոպե (2462 մ), սեւ/սպ., է.թ. 15.11.1961թ.:
Սց. հեղ. Ս. Հարությունյան, Ս. Աղաբաբյան, բեմ. ռեժ. Գ. Մելիք-Ավագյան, բեմ. օպեր.  Ժ. Վարդանյան, նկ. Վ. Պոդպոմոգով, Ս. Սաֆարյան, կոմպոզ. Ա. Այվազյան, հնչ. օպեր. Ի. Գրիգորյան, ռեժ. Ռ. Մարտիրոսյան, օպեր. Պ. Գալստյան, նկ. դիմ. Պ. Ասչյան, համակց. նկարահանումներ` օպեր. Ե. Սեթյան, Ս. Սողոմոնյան, նկ. Հ. Հովհաննիսյան, մոնտ. Գ. Միլոսերդովա, տն. Կ. Հովհաննիսյան:
Դերերում. Արթին պապ – Հր. Ներսիսյան, Առաքել աղա – Գ. Ջանիբեկյան, Մանաս – Խոր. Աբրահամյան, ուսուցիչ – Ա. Ջիգարխանյան, Ասատուր – Վ. Մարգունի, Օհան դայի – Կ. Հակոբյան, Մինա բիբի – Ա. Խուդանյան, Եգոր – Սոս Սարգսյան, Խոնարհ – Մ. Աբուեւա, Օսան – Տ. Հայրապետյան, Իբիշ – Բ. Մանուկյան, Աքիր – Հ. Գարագաշ:

Հայկական հեռավոր գյուղ գալով` երիտասարդ ուսուցիչ Ալեքսանդրը անցնում է դասակարգային պայքարի ելած հեղափոխականների կողմը: