Փլուզում
1959թ., Հայֆիլմ, 71 րոպե (1933 մ), սեւ/սպ., է.թ. 30.03.1960թ.:
Սց.հեղ. Ա.Զուրաբով, բեմ.ռեժ. Գ.Սարկիսով, բեմ. օպեր. Ս.Գեւորգյան, բեմ.նկ. Հ.Մեքինյան, կոմպոզ. Է.Միրզոյան, հնչ.օպեր. Ն.Ջալալյան, երգերի տեքստի հեղինակ` Գ.Ռեգիստան, տն. Ռ.Սարոյան:
Դերերում. Սեդա – Տ.Կոկովա, Վարդան – Խոր.Աբրահամյան, Կարինե – Ի.Հայրիյան, Հակոբ – Ա.Ջիգարխանյան, Տիգրան – Գ.Հարությունյան, Բագրատ – Օ.Բունիաթյան, Անահիտ – Լ.Փաշինյան, Աշոտ – Ա.Ավետիսյան, Կարինեի հայրը – Գ.Հակոբյան, Մայիս – Է.Մնացականյան:
Թունելի շինարարության հետ առնչվող իրադարձությունների համապատկերում Վարդանի ճակատագրի պատմությունն է: Վերջինիս թվում էր, թե մարդիկ կյանքում ամեն ինչ սեփական շահին են ծառայեցնում:
|