www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Արարատյան դաշտի աղջիկը

1949թ., Երեւանի կ/ս, 81 րոպե (2226 մ), սեւ/սպ., է.թ. 14.01.1950թ.
Սց.հեղ. Մ.Չամանյան, Ե.Պոմեշչիկով, բեմ.ռեժ. Հ.Բեկնազարյան, բեմ.օպեր. Գ.Բեկնազարյան (Գարոշ), Ի.Դիլդարյան, բեմ.նկ. Պ.Բեյտներ, կոմպոզ. Ա.Սաթյան, հնչ.օպեր. Ի.Գրիգորյան, Ե.Նեստերով, ռեժ. Է.Քարամյան, Ս.Կեւորկով, երգերի տեքստի հեղինակ` Գ.Սարյան, տն. Վ.Բադալյան:
Դերերում. Արշակ – Ա.Ավետիսյան, Մաթոս – Գեն (Գ.Շահնազարյան), Թաթոս – Ս.Կեւորկով, վարսավիր – Հ.Դանզաս, Լեւոն – Դ.Պողոսյան, տնօրեն – Թ.Սարյան, Գրիգոր – Կ.Խաչվանքյան, Անուշ – Մ.Սիմոնյան, Տիգրան – Դ.Կիպիանի, Տիգրանի մայրը – Ե.Հարությունյան, Սաքո – Գ.Գաբրիելյան, Ռուբեն – Վ.Յավուրյան, Մինաս – Ա.Ամիրբեկյան, Մարո – Վ.Յութուջյան:

Միմյանց սիրող երիտասարդներըª Անուշը եւ Տիգրանը, հարեւան կոլտնտեսությունների նախագահներ են: Բայց Տիգրանը սովորություն ունի իր գործերն առաջ տանել ուրիշների հաշվին: Նրա իսկ օգտի համար Անուշը հրաժարվում է հերթական անգամ Տիգրանին օգնել: Աշխատանքից ազատված Տիգրանը շինարարության ասպարեզում առաջավոր է դառնում, որպեսզի շահի Անուշի սիրտը: