Անահիտ
1947թ., Երեւանի կ/ս, (Ղ.Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով), 67 րոպե (1841մ), սեւ/սպ., է.թ. 02.12.1947թ.:
Սց.հեղ. Վ.Շվեյցեր, բեմ.ռեժ. Հ.Բեկնազարյան, բեմ. օպեր. Ի.Դիլդարյան, բեմ.նկ. Ա.Դանդուրյան, Ս.Սաֆարյան, Յու.Շվեց, կոմպոզ. Ա.Սաթյան, հնչ.օպեր. Ի.Գրիգորյան, ռեժ. Ա.Մարտիրոսյան, ռեժ.աս. Հ.Ստեփանյան, Ժ.Ինջեյան, Վ.Ասիլովա, 2-րդ օպեր. Հ.Հովսեփյան, օպեր.աս. Գ.Եղիազարյան, մոնտ.աս. Գ.Մելիքսեթյան, համակց.նկ.օպեր. Ռ.Ստեպանով, նկ.դիմ. Պ.Ասչյան, երգերի տեքստի հեղինակ` Գ.Սարյան, ճարտարապետներ` Գ.Աղաբաբյան, Մ.Ալլահվերդյան, տն. Կ.Հովհաննիսյան:
Դերերում. Նուրեդդին – Հր.Ներսիսյան, Բահաթուր – Ա.Ավետիսյան, Արան – Օ.Բունիաթյան, Անահիտ – Մ.Սիմոնյան, Աշխեն – Ե.Սեբար, Վաչագան – Ֆ.Դովլաթյան, Ֆեյզուլա – Բ.Իսահակյան, Հրանտ – Դ.Մալյան, Նարիման – Խ.Աբրահամյան, գուսան – Շ.Տալյան, զինվոր – Ա.Ամիրբեկյան, պահակապետ – Վ.Մարգունի:
Թագավորի տղայի ամուսնության առաջարկին հասարակ ծագումով աղջիկը համաձայնվում է մի պայմանով, որ նա արհեստ սովորի, ինչի շնորհիվ արքայազնը հետագայում փրկվում է գերությունից:
|