Արյան դեմ արյուն
1941թ., Երեւանի կ/ս, ռազմահայրենասիրական, 17րոպ. (477մ), սեւ/սպ., է.թ. 14.10.1941թ.:
Սց.հեղ. Մ.Օվչիննիկով, բեմ.ռեժ. Գ.Գաբրիելյան, Ա.Սամվելյան, բեմ.օպեր. Ի.Լիզոգուբ, բեմ.նկ. Ս.Սաֆարյան, հնչ.օպեր. Ի.Գրիգորյան, երաժշտ. ձեւավորումը` Ա.Սաթյանի, տն. Ա.Ամիրբեկյան:
Դերերում. պապ – Հր.Ներսիսյան, գերմանական սպա – Ա.Տեր-Աբրահամյան, տանկիստ – Կ.Սիմոնյան, տանկի հրամանատար – Դ.Մալյան, թոռնիկ – Է.Շահնազարյան:
Հայրենական պատերազմի օրերին դարբնոցում աշխատող պապն ու թոռը նորոգում են ռազմաճակատ մեկնող տանկը:
|