Քաջ Նազար
1940թ., Երեւանի կ/ս, (Դ.Դեմիրճյանի համանուն պիեսի էկրանավորումը), 50րոպ. (1357 մ), սեւ/սպ., է.թ. 1940թ.:
Սց.հեղ. Դ.Դեմիրճյան, Ա.Մարտիրոսյան, բեմ.ռեժ. Ա.Մարտիրոսյան, բեմ.օպեր. Ս.Գեւորգյան, բեմ.նկ. Ս.Արուտչյան, կոմպոզ. Ս.Բարխուդարյան, հնչ.օպեր. Ի.Գրիգորյան, դիմ. Պ. Ասչյան, 2-րդ ռեժ. Ն.Դուկոր, ռեժ.աս., Ա.Սամվելյան, օպեր.աս. Հ.Հովսեփյան, Լ.Գեւորգյան, մոնտ.աս. Գ.Մելիքսեթյան, պարերի բեմադրությունը` Զ.Մուրադյանի, տն. Շ. Հարությունյան:
Դերերում. Նազար – Հ.Խաչանյան, Ուստիան – Ա.Ասրյան, Սաքո – Ա.Ավետիսյան, սենեկապետ – Մ.Մանվելյան, թամադա – Լ.Մսրլյան, Ոսկան – Ա.Ամիրբեկյան, դասատու – Ս.Մկրտչյան, քահանա – Ա.Ասլանյան, պալատականներ – Ա.Հարությունյան, Դ.Գուլազյան, Խ.Աբրահամյան, իշխան – Ա.Տեր-Աբրահամյան:
Ֆիլմ-հեքիաթ այն մասին, թե ինչպես վախկոտ, ծույլ Նազարը, ճակատագրի, թե հանգամանքների բերումով, հայտնվում է թագավորական գահին:
|