Կիկոս
1931թ., Հայկինո, (ըստ Մ.Դարբինյանի համանուն վիպակի), 53րոպ. (1419 մ), սեւ/սպ., համր, է.թ. 03.12.1931թ. (Թիֆլիս), 06.01.1932թ. (Մոսկվա):
Սց.հեղ. Պ.Բարխուդարյան, Մ.Դարբինյան, բեմ.ռեժ. Պ.Բարխուդարյան, բեմ.օպեր. Ա.Ստանկե, բեմ.նկ. Ս.Թարյան, ռեժ.աս. Ս.Քոչարյան, գլխ.ադմ. Ե.Եսայան:
Դերերում. Կիկոս – Հ.Խաչանյան, Արամ – Հր.Ներսիսյան, Մուրադ – Ա.Ավետիսյան, մաուզերիստ – Խ.Աբրահամյան, սպա – Ս.Քոչարյան, Օսան – Ա.Աշիմովա, Վարդուհի – Ա.Պապյան, քաղաքի պարետ – Ա.Մարտիրոսյան, ենթասպա – Կ.Կոգամով, Իվան – Վ.Իլյին, ուսուցիչ – Մ.Գարագաշ:
Քաղաքացիական պատերազմի ժամանակ միամիտ մի գյուղացի պարբերաբար հայտնվում է մեկ այս, մեկ այն բանակում, բայց, ի վերջո, նախընտրում է Կարմիր բանակը:
|