Սեւ թեւի տակ (Ազդանշան ջրվեժի մոտ)
1930թ., Հայկինո, 74րոպ. (2050մ), սեւ/սպ., համր, է.թ. 10.03.1930թ.:
Սց.հեղ. Ա.Բակունց, Պ.Բարխուդարյան, բեմ.ռեժ. Պ.Բարխուդարյան, բեմ.օպեր. Ա.Ստանկե, բեմ.նկ. Տարագրոս, Ե.Լեւխանյան, դեկորատոր Ե.Գրիգորյան, ռեժ.աս. Լ.Քալանթար, Ա.Մարտիրոսյան, դիմ. Ա.Գամկրելիձե, լուսանկարիչ Ա.Շապիրո, գլխ.ադմ. Մ.Գարագաշ:
Դերերում. Մարիամ – Հասմիկ (Թ.Հակոբյան), Ռոստոմ – Մ.Գարագաշ, Անդո – Ա.Ամիրագյան (Ամիրագով), գեղջկուհի Մանե – Ե.Բրեշե (Բարխուդարյան), հոգեւորականներ – Լ.Քալանթար, Ա.Ամիրբեկյան, Մինաս – Ա.Մարտիրոսյան, կուլակ – Կ.Գեղամյան, գեներալ – Ի.Պերեստիանի, քեռի Ավան – Գ.Զոյան:
Առաջին աշխարհամարտից հետո հայրենի գյուղ վերադարձած երիտասարդ զինվորական Անդոն պայքարի է հրահրում համագյուղացիներին “դասակարգային թշնամու” դեմ:
|