1927թ., Հայկինո, դրամա (Մ.Մանվելյան "Սուրբ Գեւորգի ղուլը" վիպակի էկրանավորումը), 65րոպ. (1800մ), սեւ/սպ., համր, է.թ. 20.01.1928թ.: Սց.հեղ. Մ.Մանվելյան, Ա.Յալովոյ, բեմ.ռեժ./բեմ.օպեր. Ա.Յալովոյ (տիտրերում` Յալովի), բեմ.նկ. Մ.Սուրգունով, 2-րդ ռեժ. Ա.Դանիելյան, գլխ.ադմ. Մ.Գարագաշ: Դերերում. Նեկտար – Հասմիկ (Թ.Հակոբյան), Անիկ – Բ.Մադաթովա, Եղսան – Ն.Մանուչարյան, Օնիկ – Ա.Ավետիսյան, ոստիկան – Խ.Աբրահամյան, առեւտրական – Մ.Գարագաշ, Սարգիս – Ա.Ամիրբեկյան, Գեւո – Լ.Սահակյան: Քաղաքացիական պատերազմի ժամանակ իրար կորցրած քույր ու եղբայր տարիներ անց գտնում են միմյանց: Ֆիլմի ցուցադրումը Հայաստանում արգելված էր հասարակաց տան տեսարանների պատճառով: