Նամուս
1925թ., Հայաստանի Պետկինոֆոտո (Վրաստանի Պետկինոարտի հետ համատեղ), դրամա (Շիրվանզադեի համանուն վեպի էկրանավորումը), 66 րոպե (1829 մ), սեւ/սպ., համր, է.թ. 13.04.1926թ. (Երեւան), 04.10.1926թ. (Մոսկվա):
Սց.հեղ./բեմ.ռեժ. Հ.Բեկնազարյան, բեմ.օպեր. Ս.Զաբոզլաեւ, բեմ.նկ. Վ.Սիդամոն-Էրիստով, Մ.Սուրգունով, գլխ.ադմ. Մ.Գարագաշ:
Դերերում` Բարխուդար – Հ.Աբելյան, Մարիամ – Հասմիկ (Թ.Հակոբյան), Գյուլնազ – Օ.Մայսուրյան, Ռուստամ – Հր.Ներսիսյան, Հայրապետ – Ա.Ավետիսյան, Շպանիկ – Ն.Մանուչարյան, Սեյրան – Ս.Մկրտչյան, Սուսան – Մ.Շահուբաթյան-Տաթիեւա, Բադալ – Հ.Խաչանյան, Սուսամբար – Լ.Ալեքսանյան, Սանամ – Գ.Մելիքյան, Սմբատ – Ա.Մարտիրոսյան, դուքանչի – Մ.Գարագաշ:
Մի պատմություն է երիտասարդ զույգի` Սեյրանի ու Սուսանի սիրո մասին, որը նահապետական նախապաշարումների պատճառով ողբերգական վախճան է ունենում:
Հայկական կինոյի առաջին խաղարկային ֆիլմն է:
|