Գառնի
1959թ., Երեւանի հեռուստատեսության կինոխմբագրություն, 16 րոպե (450 մ), սեւ/սպ.:
Սց. հեղ. Ե. Հովհաննիսյան, ռեժ. Ժ. Ավետիսյան, օպեր. Է. Հակոբյան, երաժշտական ձեւավորումը` Է. Բաղդասարյան:
Ֆիլմում ցուցադրվում են հելլենական մշակույթի եզակի հուշարձանի ավերակները մինչեւ վերականգնումը, ինչպես նաեւ տաճարի կառուցման ստույգ ժամանակը նշող քարե արձանագրության` Մարտիրոս Սարյանի կողմից հայտնաբերման պատմությունը:
|