Առաջին նամակը
1958թ.,Երեւանի հեռուստատեսության կինոխմբագրություն, 27 րոպե (750 մ), սեւ/սպ.:
Սց. հեղ. Բ. Միրաքյան, ռեժ. Ժ. Ավետիսյան, օպեր. Ս. Մարտիրոսյան:
Հայաստանի առաջին գիշերօթիկ դպրոցի մասին ֆիլմի համար ընտրվել է նամակի ձեւը. ծնողներին գրած նամակներում աշակերտները պատմում են դպրոցական իրենց առօրյայի մասին:
Հատուկ հեռուստատեսության համար նկարահանված առաջին հայկական ֆիլմը:
|