Ցնծության տոնը
1957թ., Հայֆիլմ կ/ս Հայկինոխրոնիկա մասնաճյուղ, 30 րոպե (830 մ), գուն.:
Սց. հեղ. Գ. Ասատրյան, Յա. Քոչարյան, ռեժ. Յա. Քոչարյան, օպեր. Գ. Եղիազարյան, Գ. Ասլանյան, Մ. Հովհաննիսյան, հնչ. օպեր. Է. Ռակովսկայա, Է. Վանունց, Շ. Գրիգորյան:
Երիտասարդության եւ ուսանողության միջազգային 6-րդ փառատոնի մասին: Ֆիլմում ներառված են առանձին դրվագներ Երեւանում, Լենինականում, Կիրովականում եւ Հայաստանի այլ բնակավայրերում փառատոնի առթիվ կազմակերպված միջոցառումներից:
|