Խորհրդային Հայաստան
1924թ.,Հայկինո, 64 րոպե (1780 մ), սեւ/սպ., համր:
Սց. հեղ. Ե. Չուբար, Դ. Դզնունի, Պ. Ֆոլյան, ֆիլմը նկարահանել է Հայաստանի պետֆոտոկինոյի օպերատորների խումբը, խմբի ղեկավար` Ի. Կրասլավսկի:
Հայկական առաջին վավերագրական ֆիլմը:
Ավերված գյուղատնտեսություն, արդյունաբերություն եւ տրանսպորտ, որբեր ու փախստականներ: Խորհրդային իշխանության հաստատման առաջին 4 տարիների վերականգնողական աշխատանքները ժողովրդական տնտեսության եւ մշակույթի ասպարեզներում:
|