Գեւորգյան, Կարեն
Ծնվել է` 07.05.1941 Երեւանում: 1956-ին ավարտել է երաժշտական դպրոցը Երեւանում, 1963-ին ` Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետը (Բ. Վոլչեկի արվեստանոցը):1963-64թթ. աշխատել է “Հայֆիլմ” կինոստուդիայում: 1967-ին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Լ. Տրաուբերգի արվեստանոցը): Աշխատել է “Մոսֆիլմ”, “Ցենտրնաուչֆիլմ” ստուդիաներում եւ Երեւանի փաստա-վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1970-81 թթ. աշխատել է “Հայֆիլմ” կինոստուդիայում, որտեղից արտաքսվել է “Հրաժեշտ սահմանագծից անդին” ֆիլմն արգելելուց հետո: Այնուհետեւ աշխատել է “Լենֆիլմ” եւ Կիեւի Դովժենկոյի անվ. ստուդիաներում: 1993-ին հիմնել է ‘Նավիգատոր” ստուդիան եւ նկարահանումներ կատարել ղարաբաղյան պատերազմի դաշտում:
Ֆիլմոգրաֆիա
1962 - Տերն ու ծառան, օպեր., կ/մ
1963 - Ճարտարապետություն, վավ., սցեն., ռեժ., օպեր.
1969 - Ճառ, վավ., սցեն., ռեժ., օպեր.
1969 - Կապա, կ/մ, Մոսֆիլմ, ռեժ.
1973 - Ակադեմիկոս Կնունյանց, Ցենտրնաուչֆիլմ, ռեժ.
1974 - Այստեղ, այս խաչմերուկում, սցեն. (Մ. Մնացականյանի հետ), ռեժ.
1976 - Օգոստոս, ռեժ.
1981 - Հրաժեշտ սահմանագծից անդին, սցեն. (Ա.Դիվանյանի հետ), ռեժ.
1982 - Մտիր այս աշխարհը, վավ., ռեժ.
1983 - Իվան Պավլով.Ճշմարտության որոնումներ, Լենտելեֆիլմ, սցեն. (Վ. Մակեդոնսկու եւ Ս. Վորոնինի հետ), ռեժ. (Վ. Մակեդոնսկու հետ)
1986 - Գիտեմ միայն ես, Լենֆիլմ, ռեժ.
1990 - Ծովի եզրով վազող չալ շունը, Դովժենկոյի անվ. ստուդիա, սցեն. (Տ. Օկեեվի հետ), օպեր. (Ի. Բելյակովի եւ Ռ. Վաթինյանի հետ), ռեժ.
1996 - Համեցեք դժոխք, վավ., սցեն., ռեժ.
1998 - Կոչեմ ապրողաց, վավ., սցեն., ռեժ., օպեր.
1998 - Մեր խաչը, վավ., սցեն., ռեժ., օպեր.
1998 - Ճամփաբաժան, վավ., սցեն., ռեժ., օպեր.
2000 - 2001 - Հայոց տուն, ռեժ.
|