Անդրանիկյան, Ստեփան
Ծնվել է`20.08.1927 Մայկոպում: 1947-ին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվ. գեզարվեստի ուսումնարանը: 1954-ին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) գեղարվեստի ֆակուլտետը (Ի. Շպինելի արվեստանոցը): Աշխատել է “Հայֆիլմ” կինոստուդիայում որպես բեմադրող նկարիչ եւ ռեժիսոր-մուլտիպլիկատոր: 60-ականներին` Վ. Պոդպոմոգովի եւ Ռ.Պ. Բաբայանի հետ վերաստեղծել է հայկական մուլտիպլիկացիան:
Ֆիլմոգրաֆիա
1955 - Հասցեատիրոջ որոնումները, բեմադրող նկարիչ
1956 - Երբ քեզ հետ են ընկերներդ, բեմադրող նկարիչ
1956 - Ամպրոպի արահետով, բեմադրող նկարիչ
1957 - Ու՞մ է ժպտում կյանքը, բեմադրող նկարիչ
1960 - Հյուսիսային ծիածան, բեմադրող նկարիչ
1961 - Ճանապարհ, բեմադրող նկարիչ
1961 - Տժվժիկ, կ/մ, բեմադրող նկարիչ
1963 - Ճանապարհ դեպի կրկես, բեմադրող նկարիչ
1964 - Շրթներկ N 4, բեմադրող նկարիչ.
1964 - Քաղաքավարության վնասները, կ/մ, բեմադրող նկարիչ
1966 - Լալվարի որսկանը, բեմադրող նկարիչ
1969 - Մենք ենք, մեր սարերը, բեմադրող նկարիչ
1969 - Աղքատի պատիվը, կ/մ, բեմադրող նկարիչ
1969 - Նռան գույնը, բեմադրող նկարիչ
1970 - Հեղնար աղբյուր, բեմադրող նկարիչ
1971 - Արեւի հարսնացուն, մուլտ., սցեն., ռեժ., նկարիչ
1972 - Վին պինգվինը, մուլտ., ռեժ.
1973 - Կախարդական լավաշը, մուլտ., ռեժ.(Ն. Աթաջանյանի հետ),
1974 - Կարծր ապար, բեմադրող նկարիչ
1976 - Երկունք, բեմադրող նկարիչ
1977 - Կար-չկարմիոզնիկար, մուլտ., ռեժ.
1978 - Հուսո աստղ, բեմադրող նկարիչ
1979 - Մահկանացուդ կնքիր թամբին, բեմադրող նկարիչ
1981 - Անընկճելին, մուլտ., սցեն. (Հ. Բեյլերյանի հետ), ռեժ.
1984 - Հող եւ ոսկի, բեմադրող նկարիչ
1985 - Ալմաստ, բեմադրող նկարիչ
1990 - Կարոտ, բեմադրող նկարիչ
|