Փոքրիկ տրոլերի կյանքից
2008թ., «Հայֆիլմ» (Հայաստանի ազգային կինոկենտրոն), ըստ Տուվե Յանսոնի «Ամենավերջին վիշապը» հեքիաթի, 8 րոպե, գուն.:
Սց. հեղ. Մ. Պետրոսյան, Ն. Մուրադյան, ռեժ./նկ./անիմ. Ն. Մուրադյան, կոմպոզ. Վ. Արծրունի, հնչ. ռեժ. Լ. Հախվերդյան, տն. Հ. Ներսիսյան:
Ձայնագրել են` Հեղինակ - Ա. Աբրահամյան, Մումի Տրոլ – Վ. Հակոբյան, Սնուսմումրիկ – Ս. Դանիելյան, Մյու, Մումի մաման - Տ. Ղազարյան, Խեմուլ - Դ. Հակոբյան:
Մումի տրոլը վիշապիկ է բռնում և ցանկանում է, որ նա իր հետ ընկերություն անի, սակայն վիշապիկը Սնուսմումրիկին է հավանում և փախչում է նրա մոտ: Վերջինս էլ, որպեսզի չվշտացնի իր ընկերոջը, վիշապիկին հեռացնում է իրենց վայրերից:
|