www.gaiff.am
ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ
 
English
 
Փնտրել
 

Ճանապարհ դեպի տուն

2005-2008թթ., «Հայֆիլմ» (Հայաստանի ազգային կինոկենտրոն), ֆիլմաշար, 43 րոպե, գուն.:
Իրադարձությունները տեղի են ունենում 2050 թվականին, օտար զավթիչներից իբր արդեն ամբողջովին ազատագրված ու ամբողջությամբ վերամիավորված հայկական տարածքներում և Հայք անվանվող հայոց երկրում: Կարին քաղաքում ապրող դպրոցական երեք ընկերներ որոշում են ամառային արձակուրդներին ճանապարհորդել հայրենիքի պատմական վայրերով, այցելել պատմամշակութային արժեք ունեցող տեսարժան վայրեր: Ստանալով ծնողների աջակցությունը` ճամփորդությունն սկսում են պատմական մայրաքաղաքներից մեկից` Տիգրանակերտից, այնուհետև ուղևորվում Բաղեշ, հետո` Մուշ և Աղթամար կղզի:

ՖԻԼՄ 1
Տիգրանակերտ, 2005թ., 15 րոպե:
Սց. հեղ./ռեժ./բեմ. նկ./անիմ. Ռ. Սահակյանց, երաժշտ.ձևավ. Յու. Հարությունյան, հնչ. օպեր. Լ. Հախվերդյան, նկ. Զ. Թանգյան, Ս. Գալստյան, մոնտ. Դ. Սահակյանց, աս. Լ.Աբրահամյան, Ն. Փիլոյան, սկանավորող Ա. Քյուրդիան, լայն-թեսթ (շարժապատկերի հետագծի ստուգողներ) Դ. Թումանյան, Գ. Խաչատուրյան, համակարգչ.աշխ. Գ. Գրիգորյան, Լ. Հովսեփյան, տն. Հ. Ներսիսյան:
Ֆիլմում օգտագործվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունը:
«Քելե լաո» երգը կատարում է Արտեմ Հակոբյանը:
Ձայնագրել են` Ա. Էլբակյան, Ա. Հեքեքյան, Ա. Աբրահամյան, Ս. Բաբայան:

Ներկայացվում է հայոց երբեմնի մայրաքաղաք Տիգրանակերտի հերոսական անցյալը և կործանվելու պատմությունը:

ՖԻԼՄ 2
Բաղեշ, 2006թ., 13 րոպե:
Սց. հեղ./ռեժ./բեմ. նկ./անիմ. Ռ. Սահակյանց, երաժշտ.ձևավ. Յու. Հարությունյան, հնչ. օպեր. Լ. Հախվերդյան, նկ. Զ. Թանգյան, Ս. Գալստյան, մոնտ. Դ. Թումանյան, Դ.Սահակյանց, աս. Գ. Մկրտչյան, սկանավորող Ա. Քյուրդիան, լայն-թեսթ Գ. Խաչատուրյան, համակարգչ. աշխ. Գ. Գրիգորյան, Լ.Հովսեփյան, տն. Հ. Ներսիսյան:
Ֆիլմում օգտագործվել է Ալ.Սպենդիարյանի երաժշտությունը:
«Քելե լաո» երգը կատարում է Արտեմ Հակոբյանը:
Ձայնագրել են` Ա. Էլբակյան, Ա. Հեքեքյան, Ա. Աբրահամյան, Ս. Բաբայան, Վ. Ստեփանյան:

Հայազգի մեծ գրող Վիլյամ Սարոյանի հայրենի քաղաքն հասնելու ճանապարհին գնացքում ավագ եղբայրը մյուսներին պատմում է Արտաշես թագավորի, հայոց ազգային էպոս «Սասնա ծռերի» հերոսների մասին. Սասունցի Դավթի, Սանասարի ու Բաղդասարի, Մհերի, պատմում է նաև հայ ֆիդայիների` հայդուկների մասին:

ՖԻԼՄ 3
Մուշ, 2007թ., 14 րոպե
Սց. հեղ./ռեժ./բեմ. նկ./անիմ. Ռ. Սահակյանց, երաժշտ.ձևավ. Յու. Հարությունյան, հնչյ.օպեր. Լ. Հախվերդյան, նկ. Զ. Թանգյան, Ս. Գալստյան, Վ. Պետրոսյան, Մ. Կագրամանովա, մոնտ. Դ. Թումանյան, Դ. Սահակյանց, ասիստ. Գ. Մկրտչյան, սկանավորող Ա. Քյուրդիան, լայն-թեսթ Գ. Խաչատուրյան, համակարգչ. աշխ. Գ. Գրիգորյան, Լ. Հովսեփյան, տն. Հ. Ներսիսյան:
Ֆիլմում օգտագործվել է Գրիգոր Եղիազարյանի երաժշտությունը:
Ձայնագրել են` Ա. Էլբակյան, Ա. Հեքեքյան, Ա. Աբրահամյան, Հ. Համբարձումյան:

Երեք դպրոցականներ գալիս են Մուշ, այցելում Մշո Առաքելոց վանք, պատմում քաղաքի, վանքի, ֆիդայի Աղբյուր Սերոբի, Մշո ճառընտիր հայկական ամենամեծ գրքի մասին, հանդիպում Վիլյամ Սարոյանի ծոռին: