Անանաս-Բանանաս
2004թ., «Հայֆիլմ», 11 րոպե, գուն.:
Սց. հեղ./ռեժ./բեմ. նկ./անիմ. Ռ. Սահակյանց, երաժշտ. Ա. Մարուքյան, 3D անիմ. Հ. Սահակյանց, նկ. Է. Մուրադյան, Վ. Մայիլյան, Ս. Գալստյան, Վ. Բաղդասարյան, Դ. Սահակյանց, Դ. Թումանյան, Գ. Գրիգորյան, Լ. Հովսեփյան, Ն.Փիլոյան, Լ. Աբրահամյան, հնչ. օպեր. Ա. Քյուրդիան, Կ. Կուրդիյան, տն. Հ. Ներսիսայն:
Տիեզերանավի անձնակազմն ընկնում է Ֆանտազիա մոլորակ, ուր երևակայության առկայությամբ է ամեն ինչ ստեղծվում, և ով ինչի անուն տալիս է, ինքը դա է դառնում: Միայն տիեզերագնացներից մեկի հետ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, քանի որ նա երևակայությունից զուրկ է, բայց մի պատկերացում, այնուամենայնիվ, ունի` շեֆ լինելը, ուստի անմիջապես, առիթն օգտագործելով, իր ձեռքն է առնում տիեզերանավի կառավարումը:
|