Կանխագուշակում
2003թ., «Հայֆիլմ», 8րոպե, գուն.:
Սց. հեղ./ռեժ./բեմ. նկ./անիմ. Դ. Սահակյանց, երաժշտ. հեղ. Ա. Մարուքյան, նկ. Գ. Գրիգորյան, Վ. Մայիլյան, Է. Մուրադյան, Վ. Բաղդասարյան, լայն-թեսթ (շարժապատկերի հետագծի ստուգողներ) Հ. Սահակյանց, Ա. Քյուրդիան, Դ. Թումանյան, ռեժ.աս. Ս. Հովակիմյան, տն. Հ. Ներսիսյան:
Անիմաստ է կանխագուշակել, քանզի կյանքը լի է անակնկալներով: Վիշապը գնդի միջոցով գուշակելով, որ զինվորը գալիս է իրեն սպանելու` ինքնասպանություն է գործում, մինչդեռ զինվորը, պատահարի զոհ դառնալով, չի էլ հասնում վիշապի ապարանքներին:
|